Ալմաթիում «Сколково»-ի համահիմնադիր Գոռ Նահապետյանին հանձնել են Եվրասիական մրցանակ
26 Հոկտեմբերի 2026, 20:00
Ալմաթիում՝«Eurasia 2026: The Human Code» խորագրով Եվրասիական ստեղծագործական 7-րդ համաժողովի շրջանակում, տեղի է ունեցել Եվրասիական միջազգային մրցանակի հանձնման արարողությունը։ Պատվավոր մրցանակակիրներից մեկը ռուսաստանաբնակ հայ ձեռնարկատեր և ներդրող Գոռ Նահապետյանն է։
Մրցանակը նրան շնորհվել է կառավարման կրթության զարգացման, ժամանակակից բիզնես մշակույթի ձևավորման և կառավարման ոլորտում նորարարական մոտեցումների ներդրման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Գոռ Նահապետյանը հայտնի է որպես Մոսկվայի «Сколково» կառավարման դպրոցի համահիմնադիր և բիզնես պրակտիկայի պատվավոր պրոֆեսոր, ինչպես նաև «Sensemakers» ընկերության հիմնադիր։
Համաժողովը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-16-ին՝ մեկ հարկի տակ համախմբելով գիտության, բիզնեսի, մշակույթի և կրթության ոլորտների ներկայացուցիչներին։
Քննարկումների առանցքում էին տեխնոլոգիական արագ փոփոխությունների դարաշրջանում մարդու դերն ու հասարակության ապագան։