36 տարվա ընթացքում չենք ունեցել դեֆիցիտի այսպիսի աճ. Կարապետյանը՝ Պապոյանին
28 Հոկտեմբերի 2026, 12:42
Հայաստանի վերջին մեկ տարվա կառավարման արդյունքում արտահանումը նվազել է 8 տոկոսով, ներմուծումն աճել է 9,5 տոկոսով։ Հայաստանի պատմության մեջ այսպիսի վատ ցուցանիշ մեկ տարվա ընթացքում եղե՞լ է։ Կարող եմ ասել՝ ոչ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։
«36 տարվա ընթացքում մենք չենք ունեցել դեֆիցիտի այսպիսի աճ»,- ընդգծել է նա:
Կարապետյանն, անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկմանը, նշել է, ԱԺ բյուջետային գրասենյակի տվյալով՝ այն կազմել է 11 տոկոս, մինչդեռ վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալով անկումը 4,8 տոկոս է։