Կառավարությունը «բորշ է եփել» արտաքին առևտրի հարցում․ Արթուր Խաչատրյան
28 Հոկտեմբերի 2026, 13:07
Հերթական անգամ տեսնում ենք այն բորշը, որը եփել է կառավարությունը: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
«Արտաքին առևտրի հետ կապված ստեղծվել է արտաքին առևտրի նախարարություն, բայց զեկուցում է էկոնոմիկայի նախարարը։ Եթե էկոնոմիկայի նախարարը պետք է զեկուցի Արաբական Միացյալ Էմիրությունների համաձայնագրի մասին և պատասխանի արտաքին առևտրի վիճակագրության վերաբերյալ հարցերին, ապա ինչո՞ւ է ստեղծվել արտաքին առևտրի նախարարությունը»,- նշել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ իշխանությունները հստակ չեն տարանջատել պետական գերատեսչությունների գործառույթները։
Խաչատրյանը նաև անդրադարձել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթին՝ նշելով, որ TRIPP նախագծի տնտեսական ազդեցության վերաբերյալ հարցերին պատասխաններ չեն հնչել։