Վերջին ութ տարիների դրականի և բացասականի պատասխանատուն ՔՊ-ն է․ Վարդևանյան
28 Հոկտեմբերի 2026, 13:17
Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը կարող էր ավելի լավը լինել, բայց այդքան լավ չէ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
«Մեր հայրենակիցների բարեկեցությունը կարող էր ավելի բարձր լինել, այո՛, բայց այդպես չէ։ Վերջին ութ տարուց ավելի ժամանակահատվածի բոլոր դրականի և բացասականի պատասխանատուն ՔՊ-ն է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ իշխանությունը ստանձնելիս ՔՊ-ն պարտավորվել էր պատասխանատվություն կրել երկրում տեղի ունեցող գործընթացների համար՝ գիտակցելով նաև հնարավոր դժվարություններն ու աշխարհաքաղաքական մարտահրավերները։