Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում․ Արարատ Միրզոյան
28 Հոկտեմբերի 2026, 14:45
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում։ Այս մասին ասել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ՝ արձագանքելով ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու և անդամավճարները չվճարելու վերաբերյալ կառույցի նախկին գլխավոր քարտուղարի հայտարարություններին
«Մենք վաղուց ի վեր դադարեցրել ենք մեր մասնակցությունը այդ կառույցի աշխատանքներին, սառեցրել ենք մեր անդամակցությունը։ Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, ապա իզուր են անում․ մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում»,- ասել է նա: