Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
29 Հոկտեմբերի 2026, 09:00
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-30-ին, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, նոյեմբերի 2-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին, 2-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 29-30-ին, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։