Վլադիսլավ Տրետյակը աջակցել է Հայաստանի հավաքականին Մոսկվայում տարած հաղթանակից հետո
29 Հոկտեմբերի 2026, 00:00
Հոկտեմբերի 24-ին Մոսկվայի «Դինամո» մարզական ակադեմիայում Հայաստանի հոկեյի հավաքականը հաղթել Ուսանողական հոկեյի լիգայի (СХЛ) աստղերի և լեգենդների թիմին։
Հանդիպումը նվիրված էր СХЛ-ի և հայկական հոկեյի նոր մրցաշրջանի մեկնարկին։
Խաղից առաջ Հայաստանի հավաքականի հանդերձարան է այցելել խորհրդային լեգենդար դարպասապահ, Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակը։ Նա թիմին հաջողություն է մաղթել, ընդգծել գլխավոր մարզիչ Վադիմ Գուսկովի աշխատանքը և հոկեյիստներին հորդորել ունենալ հավակնոտ նպատակ՝ դուրս գալ համաշխարհային հոկեյի բարձրագույն դիվիզիոն։