Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ
29 Հոկտեմբերի 2026, 12:12
Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերը կերկարաձգվեն մինչև 2027 թվականը։ Մասնավորապես, ամսական 30 հազար դրամ աջակցությունը նախատեսվում է շարունակել մինչև 2027 թվականի հուլիսը, իսկ նույն տարվա ապրիլից դրա չափը կնվազեցվի՝ դառնալով 15 հազար դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։
Միաժամանակ կշարունակվի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրումը։ Համաձայն կառավարության հիմնավորման՝ այն նպատակ ունի խթանել նրանց սոցիալ–տնտեսական ինքնուրույնությունը։