Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ Աշխարհի չեմպիոն
01 Նոյեմբերի 2026, 20:00
Նյու Դելիում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, մինչև 80 կգ քաշային կարգում հանդես եկող, նստած սպորտային դասակարգման մարզիկ Սարգիս Ստեփանյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը։
Ֆեյսբուքյան իր էջում մարզիկը հանդես է եկել գրառմամբ․
«Եվս մեկ անգամ Հայաստանի օրհներգը հնչեց աշխարհի առաջնության պատվո հարթակում, և մեր եռագույնը բարձրացավ։ Սա իմ հինգերորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Հինգերորդ հաղթանակ, որը կերտվել է տարիների քրտնաջան աշխատանքի, պայքարի և անսասան կամքի շնորհիվ։ Այս հաղթանակս նվիրում եմ նաև հայրիկիս՝ ծննդյան օրվա առթիվ։ Հանուն Հայաստանի պատվի ու եռագույնի»,- գրել է Սարգիս Ստեփանյանը։
Այս հաղթանակը հերթական անգամ փաստում է հայ մարզիկի բարձր պատրաստվածությունն ու աննկուն կամքը միջազգային հարթակներում։