Ալինա Չարաևան՝ WTA 125 մրցաշարի հաղթող
01 Նոյեմբերի 2026, 21:00
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան հաղթել է Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած WTA 125 մրցաշարում: Եզրափակչում նա 6:3, 6:4 հաշվով երկու սեթում առավելության է հասել գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ։
Այս հաջողության շնորհիվ 24-ամյա թենիսիստուհին WTA-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում կբարձրանա 82-րդ հորիզոնական՝ սահմանելով կարիերայի նոր անձնական ռեկորդ։