Մոսկվան շահագրգռված է կայուն և կանխատեսելի Հայաստանով․ Վլադիմիր Սկաչկո

02 Նոյեմբերի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Վլադիմիր Սկաչկոն Alpha News-ին մեկնաբանել է այն հայտարարությունները, թե Ռուսաստանը տնտեսական սահմանափակումների միջոցով կարող է փորձել ապակայունացնել իրավիճակը Հայաստանում։

Նրա խոսքով՝ նման պնդումները քաղաքական շահարկումներ են, քանի որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և Հարավային Կովկասում՝ որպես հուսալի գործընկերոջ, նրա դերի պահպանմամբ։

«Այն պնդումը, թե Ռուսաստանը, տնտեսական սահմանափակումներ կիրառելով Հայաստանի տնտեսության առանձին հատվածների նկատմամբ, նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը Հայաստանում և իշխանափոխություն իրականացնել, մեղմ ասած, մոլորություն է և քաղաքական շահարկում։

Ռուսաստանին ամենևին ձեռնտու չէ, որ Հայաստանը հայտնվի ցնցումների և անկայունության շրջափուլում, որի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը Հարավային Կովկասում լինի հուսալի, կանխատեսելի և, ամենակարևորը, կայուն ու արդյունավետ գործընկեր»,- հայտարարել է Սկաչկոն։

Քաղաքագետի խոսքով՝ հնարավոր տնտեսական սահմանափակումները պետք է դիտարկել որպես նախազգուշացում այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության ուղղության փոփոխության և Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու պարագայում։

Հիմա եթերում