Ի՞նչ չարաշահման մասին է խոսքը, եթե մարդն իր ընկերության 100 տոկոսանոց սեփականատերն է․ Նարեկ Կարապետյան

04 Նոյեմբերի 2026, 17:15

Քաղաքականություն

Մարդն իր սեփական ֆիրմայում, որի 100 տոկոսանոց սեփականատերն է, ի՞նչ չարաշահում կարող է անել։ Այս մասին Տնտեսական գործերով քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալությանը:

Անդրադառնալով Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ Սամվել Կարապետյանն, իբր, 64,5 միլիարդ դրամի վնաս է պատճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, ինչի շրջանակում ձերբակալվել է, իսկ ևս 36 անձի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, Նարեկ Կարապետյանը նշել է.

«Դա նույնն է, որ մարդն իր մի գրպանից փողը հանի ու դնի մյուս գրպանը։ Եթե դուք ունեք թերթ կամ խանութ, որի 100 տոկոսանոց սեփականատերն եք, ինչպե՞ս կարող եք ինքներդ ձեր նկատմամբ չարաշահում թույլ տալ։ Իշխանության հույսն այն է, թե իբր մեր հասարակությունն իրավական գրագիտություն չունի, բայց մեր ժողովուրդը շատ գրագետ է և լավ հասկանում է, որ այս ամենն իրավաբանության հետ որևէ կապ չունի»։

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ տեղի ունեցող գործընթացները բացառապես քաղաքական են, իսկ առաջադրված մեղադրանքներն անհիմն են։

Մանրամասները՝ տեսանյութում։