Oդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
05 Նոյեմբերի 2026, 09:00
Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-8-ը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 6-8-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-ին և 8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 5-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 5-ին՝ նաև ամպրոպ։ Նոյեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։