Հույս ունեմ՝ Ռուսաստանի հետ կկարողանանք կարգավորել հարաբերությունները․ Միրզոյան

05 Նոյեմբերի 2026, 12:15

Քաղաքականություն

Հայաստանը հույս ունի Ռուսաստանի հետ համակողմանիորեն քննարկել երկկողմ հարաբերությունները և հասնել դրանց առողջացմանը։ Այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ հայկական ապրանքների արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը զուգահեռ կարևոր է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։

«Հույս ունեմ, որ նաև ՌԴ մեր գործընկերների հետ մեզ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները։ Վերադառնալով ապրանքների արտահանմանը՝ հուսով եմ, որ սահմանափակումներն առաջիկայում դուրս կգան»,- նշել է Արարատ Միրզոյանը։