Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային համակարգի ձևավորման հեռանկարներ չկան. Զախարովա

05 Նոյեմբերի 2026, 20:10

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային համակարգի ձևավորման որևէ հեռանկար չի տեսնում։

Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրսգալուն՝ Զախարովան ընդգծել է, որ արևմտյան երկրները փորձում են ներթափանցել տարածաշրջան՝ սեփական ռազմական շինարարության և կառավարման չափանիշները ներդնելու նպատակով։ Նրա գնահատմամբ՝ Արևմուտքի երկրները չեն կարող և մտադրություն էլ չունեն ապահովելու տարածաշրջանային կայունությունը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը միևնույն ժամանակ նշել է, որ Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի։ Նա հավելել է, որ Հայաստանին կազմակերպությունում ուժով չեն պահում, և երկիրն իրավունք ունի դուրս գալ կառույցից՝ կանոնադրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան և առկա պարտավորությունների կարգավորման պայմանով։

Հիմա եթերում