Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ կա 5 զոհ և 10 վիրավոր
07 Նոյեմբերի 2026, 19:28
Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Հուբերտ Ցեպլին, փոխանցում է РИА Новости-ն։
«Մոտավորապես ժամը 15։03-ին Սլավկովսկա փողոցում տեղի է ունեցել հրաձգություն։ Կրակոցներն արձակվել են ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից»,- ասել է նա։
Վերջին տվյալներով՝ հինգ մարդ զոհվել է, ևս 10-ը, այդ թվում՝ երկու ոստիկան, վիրավորվել են։
Լեհական լրատվամիջոցները հրապարակում են Կրակովի կենտրոնում կրակ բացած ավտոմեքենայի կադրերը։