Մեկնարկել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը
07 Նոյեմբերի 2026, 19:06
Լեփ-լեցուն դահլիճում մեկնարկել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը:
Դիմելով ներկաներին` ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կոչ է արել մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Հայաստանի Սահմանադրությունն Ալիևի թելադրանքով չփոխելու հարցի շուրջ:
«Միավորվել և իրազեկել մարդկանց: Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը»,-դիմելով ներկաներին` ասել է Նարեկ Կարապետյանը: