Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, պիտի մարդիկ մեռնե՞ն․ Արամ Օրբելյան
11 Նոյեմբերի 2026, 12:12
Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, պիտի մարդիկ մեռնե՞ն՝ անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան դեպքին։
«Առաջին դեպքը չէ, որ քաղաքապետի թեկնածուն ընտրությունների ժամանակ կալանքի տակ է լինում։ Քրեակատարողական հիմնարկը կասի՝ դե ես ի՞նչ անեմ, շտապօգնություն եմ կանչել, շտապօգնությունը կասի՝ ես ի՞նչ անեմ, եկել եմ, արդեն մահացած է եղել։ Այսպես փորձում են պատասխանատվությունը բաժանել, և յուրաքանչյուրն ասում է՝ ես մեղավոր չեմ։ Մեղավորը Հայաստանի Հանրապետությունն է, երբ որ իր վերահսկողության տակ գտնվող անձը մահանում է»,- նշել է փաստաբանը։