Աբու Դաբիում եռակողմ բանակցություններն ընթանում են փակ ռեժիմով

11 Նոյեմբերի 2026, 13:40

Միջազգային

Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների երկրորդ օրն ընթանում է փակ ռեժիմով՝ առանց լրատվամիջոցների մասնակցության։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է բանակցային խմբի աղբյուրը։

Հիշեցնենք, որ եռակողմ բանակցությունները մեկնարկել են նոյեմբերի 10-ին։ Բանակցությունների առաջին օրը պատվիրակությունները շփվել են շուրջ չորս ժամ։

«Երկխոսությունն ընթանում է փակ դռների հետևում՝ առանց լրատվամիջոցների», — ասել է գործակալության աղբյուրը։

«Politico»-ի տվյալներով՝ Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը նվիրված կլինի տարածքային հարցի քննարկմանը։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններն ուղղված են մայրցամաքային անվտանգության նոր համակարգի ձևավորման առանցքային հարցերի քննարկմանը, իսկ ուկրաինական կարգավորումը լայնածավալ քննարկման միայն կետերից մեկն է։

Հիմա եթերում