Կրեմլում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը
11 Նոյեմբերի 2026, 17:37
Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը, որը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բարձրամակարդակ հանդիպմանը մասնակցում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։
Նիստի օրակարգում ընդգրկված են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները, կառույցի գործունեության արդյունքներն, ինչպես նաև հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանն ուղղված քայլերը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գագաթնաժողովի օրակարգում ներառված է նաև Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի դրույթների կիրառման հարցը։