Էդուարդ Սպերցյանը ժամանել է Հայաստանի հավաքականի ճամբար
11 Նոյեմբերի 2026, 22:30
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ժամանել է ազգային թիմի ճամբար։ Չնայած ընտրանուն միանալուն՝ 26-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին Ազգերի լիգայի առաջիկա երկու հանդիպումներում։
Ֆուտբոլիստը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը՝ ազգային թիմի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի անմիջական հսկողությամբ։ Համացանցում արդեն կադրեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է հավաքականի բժշկական շտաբն աշխատում Սպերցյանի հետ վերականգնողական փուլի շրջանակում։