Էրիկ Բազինյանը նոկաուտով հաղթել է Սթիվեն Բաթլերին Մոնրեալում կայացած մենամարտում

13 Նոյեմբերի 2026, 23:30

Հայեր

Հայ բռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին։

Երկրորդ միջին քաշային կարգում կայացած մենամարտը տեղի է ունեցել Մոնրեալում անցկացված բռնցքամարտի երեկոյի շրջանակում։

Մենամարտի իններորդ ռաունդի ավարտին Բազինյանը ծանր հարվածով տապալել է մրցակցին, սակայն մրցավարը նոկդաուն չի արձանագրել։ Արդեն հաջորդ՝ տասներորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը կրկին ստիպել է Բաթլերին ծնկի իջնել։

Կանադացի մարզիկին հաջողվել է ոտքի կանգնել, սակայն մրցավարը որոշել է դադարեցնել մենամարտը՝ նկատելով, որ նա այլևս ի վիճակի չէ շարունակել պայքարը։

Էրիկ Բազինյանի հաշվին այժմ գրանցված է 33 հաղթանակ (որից 24-ը՝ նոկաուտով), 1 պարտություն և 1 ոչ-ոքի։

Հիմա եթերում