Վթար Ալավերդի-Ախթալա ճանապարհին. հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը երեխաներ են
16 Նոյեմբերի 2026, 19:34
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին բախվել են «Howo», «Renault» մակնիշների բեռնատարները և «Opel Astra» մակնիշի մարդատար ավտոմեքենան, ինչի հետևանքով «Opel Astra»-ն մասամբ հայտնվել է Դեբեդ գետի ափին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից երկուսը անչափահասներ են մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։