Եվրոպան կանգնած է գազային ճգնաժամի առաջ․ Գերմանիայի պաշարները 60%-ից էլ քիչ են

16 Նոյեմբերի 2026, 20:15

Հայեր

Եվրոպայում փետրվարից ի վեր գազի գները գրեթե եռապատկվել են, իսկ Գերմանիայում առկա վառելիքի պաշարները կարող են բավարարել միայն մինչև 2027 թվականի մարտը։ Այս մասին հայտնում է «Focus» պարբերականը։

Ինչպես նշում է ամսագիրը, էներգակիրների թանկացումն արդեն իսկ զգալի հարված է հասցնում տնտեսության իրական հատվածին։ Դրա վառ օրինակներից է Թյուրինգիայում հայտնի «Kahla» ճենապակու արտադրամասի փակումը, որի պատմությունը շուրջ 182 տարվա վաղեմություն ունի։ Վերջին շրջանում բնական գազի ծախսերը կազմում էին ձեռնարկության ընդհանուր գործառնական ծախսերի մինչև 70 տոկոսն՝ ամսական շուրջ 180 հազար եվրո։

«Focus»-ի տվյալներով՝ մտահոգության տեղիք է տալիս նաև ձմռան նախաշեմին գազի պաշարների ցածր մակարդակը։ Նոյեմբերի 11-ի դրությամբ՝ Եվրամիության ստորգետնյա գազապահեստարանները միջինում լցված էին շուրջ 72 տոկոսով, մինչդեռ հենց Գերմանիայում այդ ցուցանիշը նվազել էր մինչև 58 տոկոս։