Ռուբեն Ռուբինյանն՝ ընդդեմ Աննա Հակոբյանի ու Ալեն Սիմոնյանի
17 Նոյեմբերի 2026, 12:53
Երևանի խցանումների պատճառներից մեկը ավտոմեքենաների թվի և ՀՀ բնակչության կտրուկ ավելացումն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ խցանումներից դժգոհություններ ունեն բոլորը, և այդ մասին խոսում են նաև քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով քաղաքապետի աշխատանքին՝ Ռուբինյանը նշել է, որ չի կարծում, թե վերջինս տապալել է Երևանի կառավարումը։
«Հակառակը, համարում եմ, որ նա շատ դրական փոփոխություններ է բերել Երևանի կառավարման հարցում և, կարծում եմ, կշարունակի»,- ասել է Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը քննադատել է Տիգրան Ավինյանին՝ մայրաքաղաքում առկա խցանումների և տրանսպորտային խնդիրների կապակցությամբ: ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն էլ իր էջում տարածել է Աննա Հակոբյանի քննադատական տեսանյութը։