Ձեր խաղաղությունը խաղաղություն չէ, այլ՝ խեղճություն․ Քրիստինե Վարդանյան
18 Նոյեմբերի 2026, 21:40
Ձեր խաղաղությունը խաղաղություն չէ, այլ՝ խեղճություն։ Մենք գիտակցում ենք, որ պարտվել ենք, հասկանում ենք՝ դա ինչ է նշանակում, բայց չենք կարող համակերպվել այն մոտեցման հետ, երբ մեզ ասում են՝ պառկեք, որ վրայովդ անցնենք։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը հավատարիմ է մնալու ժողովրդին տված խոստումներին և չի հրաժարվելու իր քաղաքական առաքելությունից։
«Մենք ձեզ պես չենք, մենք խոստում ենք տվել, չենք կարող դրան դավաճանել։ Մեր առաքելությունն է թույլ չտալ, որ այս ազգին ձեզ պես խեղճ դարձնեն։ Կա պատմական առաքելություն ու դերակատարում, և մենք, ի տարբերություն ձեզ, դա անելու ենք»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։