Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան
19 Նոյեմբերի 2026, 10:15
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ դեկտեմբերին նախատեսում է այցելել Ադրբեջան՝ Հիքմեթ Հաջիևի՝ Հայաստան կատարած այցից հետո։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և այլ պաշտոնյաների հետ քննարկված հարցերին՝ Սիմոնյանը նշել է, որ անդրադարձել են բոլոր հնարավոր թեմաներին՝ սկսած գերիների հարցից մինչև հետագա հանդիպումները։
«Բոլոր հարցերին ենք անդրադարձել՝ սկսած գերիներից, վերջացրած հետագա հանդիպումներով։ Արդեն մամուլում կա տեղեկություն, որ ամսվա վերջին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստան են գալու։ Հաջորդ ամիս նախատեսվում է նաև իմ այցն Ադրբեջան»,- ասել է Սիմոնյանը։