ՄԱԳԱՏԷ-ի միջազգային առաքելությունն ավարտել է Հայկական ԱԷԿ-ի ստուգումը
19 Նոյեմբերի 2026, 19:20
Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Եգիպտոսի մասնագետներից կազմված միջազգային փորձագիտական խումբը ստուգումներ է իրականացրել Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ)։ Ստուգումը կազմակերպվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Մոսկվայի կենտրոնի նախաձեռնությամբ և անցկացվել նոյեմբերի 2-ից 18-ը։
Միջազգային փորձագիտական խմբի աշխատանքները ղեկավարել է ՄԱԳԱՏԷ-ի Մոսկվայի կենտրոնի խորհրդատու Դմիտրի Ալմիքիևը։
Հայաստանի էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության շուրջ մեկ երրորդն ապահովող ատոմակայանի ստուգման արդյունքները դեռևս չեն հրապարակվել։ Կայանի տեխնիկական վիճակի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը կհրապարակվի ավելի ուշ՝ մասնագետների կողմից վերջնական գնահատական տալուց հետո։