Նոր սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան

20 Նոյեմբերի 2026, 13:44

Քաղաքականություն

Երկուշաբթի կհրապարակվի նոր սահմանադրության նախագիծը, և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկուշաբթի օրը արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր սահմանադրության նախագիծը և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ։

Նրա խոսքով՝ նախագիծը մշակվել է քննարկումների արդյունքում և ներառում է այն հիմնական քաղաքական հենասյուները, որոնք քննարկվել են նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում։