Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը կարևոր է ողջ տարածաշրջանի զարգացման համար. Զախարովա

20 Նոյեմբերի 2026, 16:14

Քաղաքականություն

Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատումը մեծ նշանակություն ունի ամբողջ Հարավային Կովկասի զարգացման համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլին՝ Զախարովան ընդգծել է ռուսական կողմի դերակատարումն ու պատրաստակամությունը։

«Կարգավորման գործընթացը սկսվել է Մոսկվայի միջնորդությամբ։ Ներկայումս Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել, ինչը մենք հարգում ենք, սակայն շարունակում ենք պատրաստակամ մնալ՝ աջակցելու կարգավորման գործընթացին»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։