Հայաստանի էներգետիկ ինքնիշխանությունը․ պրագմատի՞կ հաշվարկ, թե՞ քաղաքական կոնյուկտուրա
22 Նոյեմբերի 2026, 15:07
Նկարագրություն
Նոյեմբերի 23-ին, ժամը 12:00-ին «Alpha Media Centre»-ում տեղի կունենա փորձագիտական պանելային քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության արդի մարտահրավերներին և ազգային ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարներին։ Քննարկմանը կմասնակցեն ոլորտի առաջատար մասնագետներ, վառելիքաէներգետիկ համալիրի վերլուծաբաններ և ատոմային ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից և Վրաստանից։
Մասնակիցներ
Հայաստան
Արմեն Մանվելյան — Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ
Արա Մարջանյան – հայ ինժեներ-էներգետիկ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ազգային փորձագետ էներգետիկայի հարցերով Հայաստանում։
Ռուսաստան
Իգոր Յուշկով – Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ։ (Zoom-ով կմիանա Երևանի ժամանակով ժամը 13:00-ին)։
Կոնստանտին Սիմոնով – Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն (մեկնաբանությունը՝ նախապես ձայնագրված)։
Մամուկա Պիպիա – վրացական «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության առաջնորդ։
Միջոցառման ժամանակացույցը՝ նոյեմբերի 23, ժամը 12:00-13:30 (90 րոպե)։
Անցկացման վայրը՝ «Alpha News»-ի մեդիակենտրոն։