12-ամյա Լեոն հաղթող է ճանաչվել «Our Generation 2026» մրցույթում
21 Նոյեմբերի 2026, 13:00
Տաշքենդում կայացած «Our Generation 2026» («Մեր սերունդը») մանկական երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ՝ 12-ամյա Լեոն, հաղթանակ է տարել մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում։
Լեոն մրցույթում հանդես է եկել «Մամա» երգով։
Նշենք, որ Լեոն կիթառ է նվագում, զբաղվում է ֆուտբոլով, լողով և թենիսով։ Նա նկարահանվել է նաև «Մոլորվածը» գեղարվեստական ֆիլմում՝ մարմնավորելով Արամի կերպարը։
Լեոն երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին է։
Հիշեցնենք, որ «Our Generation»-ը մանկական հեղինակային երգի հեռուստատեսային մրցույթ է, որի նպատակն է բացահայտել և աջակցել տաղանդավոր պատանի կատարողներին։