Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան վիրավորներ

22 Նոյեմբերի 2026, 19:50

Միջազգային

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ստրատմոր (Strathmore) բնակավայրում շաբաթ երեկոյան կազմակերպված մարդաշատ երեկույթի ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մի քանի մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Այս մասին հայտնում է ամերիկյան ABC հեռուստաընկերության տեղական մասնաճյուղը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներից մի քանիսը հիվանդանոցներ են տեղափոխվել շտապօգնության մեքենաներով։ Դեպքի այլ մանրամասներ, ինչպես նաև վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։