Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը «Եռաբլուրում» տեղի կունենա հիշատակի և ռազմահայրենասիրական միջոցառում

24 Նոյեմբերի 2026, 18:55

Հասարակություն

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կանցկացվի հիշատակի և ռազմահայրենասիրական միջոցառում՝ նվիրված Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվան։ Նախաձեռնության նպատակն է արժևորել հայ ժողովրդի հերոսական անցյալը և խթանել երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը։

Միջոցառման շրջանակում «Ապագա զինվոր» հասարակական կազմակերպության երիտասարդ կուրսանտները հանդիսավոր երդում կտան հերոսի շիրիմի առջև՝ վերահաստատելով իրենց նվիրվածությունը հայրենիքին, ազգային արժեքներին և հայրենիքի պաշտպանության գործին։

Ծրագրով նախատեսված են նաև ռազմամարզական ցուցադրական ելույթներ. կուրսանտները կներկայացնեն ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածության և մարտական հմտությունների վարժություններ։

Միջոցառմանը կմասնակցեն նաև Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ, նախկին զինծառայողների և վետերանների միավորումներ՝ ընդգծելով սերունդների միջև հայրենասիրական արժեքների փոխանցման կարևորությունը։

Միջոցառման մանրամասները՝

Ամսաթիվ՝ 2026 թ. նոյեմբերի 25

Ժամը՝ 14:00

Վայրը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Կազմակերպիչ՝ «Ապագա զինվոր» ՀԿ

Հիմա եթերում