Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները կարող են մեծացնել Հայաստանի կախվածությունը Թուրքիայից. Անդրեյ Պերլա

24 Նոյեմբերի 2026, 21:11

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու կոչին։

Փորձագետի խոսքով՝՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Գերմանիայի կոչը պայմանավորված է Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու Եվրամիության ձգտմամբ, իսկ առաջարկվող փոփոխությունները կարող են հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության կորստին։

«Ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ Գերմանիայի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ թելադրված չէ Բաքվի շահերով։ Այն պայմանավորված է Հայաստանը Ռուսաստանից պոկելու Եվրամիության մեծ ցանկությամբ, ինչպես նաև Եվրամիության և դրա առանձին քաղաքական գործիչների՝ Ռուսաստանին անընդունելի վնասներ հասցնելու ձգտմամբ։ Միևնույն ժամանակ, եվրոպացի քաղաքացիներին բացարձակապես չի հետաքրքրում, թե այս կամ այն որոշումը ձեռնտու է Հայաստանին, թե ոչ։ Նրանք նույնքան անտարբեր են նաև Ադրբեջանի շահերի նկատմամբ»,- նշել է քաղաքագետը։

Փորձագետի խոսքով՝ Սահմանադրության փոփոխությունները կարող են զրկել Հայաստանին ինքնիշխանության վերջին մնացորդներից։

«Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ Հայաստանի Սահմանադրության այն տարբերակը, որն այժմ ներկայացվել է քննարկման, պարզապես քաղաքական կապիտուլյացիայի տարբերակ չէ։ Դա մի նախագիծ է, որը Հայաստանին զրկում է ինքնիշխանության վերջին մնացորդներից՝ փաստացի այն հանձնելով Ադրբեջանի և առավելապես Թուրքիայի ձեռքը։

Այդ երկրները Երևանը դիտարկում են ոչ թե որպես քաղաքականության ինքնուրույն սուբյեկտ, այլ որպես իրենց քաղաքականության օբյեկտ։ Եվրոպան նույնպես Հայաստանին դիտարկում է նույն կերպ՝ ոչ ավելին, քան գործիք, որի միջոցով վնաս է հասցվում Ռուսաստանին»,- ասել է Պերլան։

Հիմա եթերում