Մոսկվայում կայացել է Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը

24 Նոյեմբերի 2026, 20:52

Քաղաքականություն

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը։

Բանակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են հայ-ռուսական երկկողմ համագործակցության օրակարգը՝ մասնավորապես անդրադառնալով առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացմանը։

Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել շփումները քննարկված հարցերի շուրջ։