Արտաքին պահանջով Մայր օրենքը փոխելը վտանգավոր նախադեպ է. Մերի Սաֆարյան

24 Նոյեմբերի 2026, 20:50

Հասարակություն

Փաստաբան Մերի Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ Սահմանադրության նախաբանը փոխելու նախաձեռնությանն ու դրա հետ կապված ռիսկերին։

Փաստաբանն ընդգծել է, որ ՀՀ գործող Սահմանադրությունն ամրագրում է անփոփոխելի հոդվածների սկզբունքը՝ պետության հիմնարար դրույթները քաղաքական ցնցումներից պաշտպանելու նպատակով, իսկ Սահմանադրության նախաբանն արտացոլում է պետականության այն սկզբունքներն ու համազգային նպատակները, որոնք հայ ժողովուրդը դրել է իր Մայր օրենքի հիմքում։

Սաֆարյանի դիտարկմամբ՝ նոր Սահմանադրության նախագծից հստակ չի երևում, թե նախաբանը փոխելու ինչ անհրաժեշտություն է եղել Հայաստանի համար, և ինչ է դրանից շահում հայ ժողովուրդը։

«Փոխարենը հստակ է, թե արտաքին ո՛ր պահանջն է բավարարում Անկախության հռչակագրին հղումը հանելը։ Մայր օրենքն արտաքին պահանջով փոխելու ռիսկն այն է, որ հաջորդ պահանջի սահմանն արդեն մենք չենք որոշելու»,- եզրափակել է փաստաբանը։

Հիմա եթերում