«Հիանալի դար» սերիալի դերասանուհին Թուրքիայում ձերբակալվել է թմրանյութերի և մարմնավաճառության գործով
25 Նոյեմբերի 2026, 11:00
Թուրքիայի ոստիկանությունը հերթական հակաթմրանյութային գործողության շրջանակում ձերբակալել է մի շարք հայտնի անձանց։ Նրանց թվում է «Հիանալի դար» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից մեկը՝ Դենիզ Չաքըրը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
«Ոստիկանությունը հերթական լայնածավալ գործողությունն է իրականացնում Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից մարմնավաճառության և թմրանյութերի հետ կապված հանցագործությունների առնչությամբ հարուցված գործի շրջանակում։ Ձերբակալվել են դերասանուհի Դենիզ Չաքըրը, երգիչ Օզջան Դենիզը, պրոմոութեր Էրդալ Բոզքուշը և ռեժիսոր Ջեմ Քարջըն», — գրում է թերթը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ընդհանուր առմամբ 35 անձի ձերբակալության որոշում է կայացվել։
44-ամյա Դենիզ Չաքըրը «Հիանալի դար» սերիալում մարմնավորել է Շահ Սուլթանի կերպարը։