TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին. Վահան Կոստանյան

24 Նոյեմբերի 2026, 23:00

Հասարակություն

TRIPP նախագծի շրջանակում նախատեսվող երկաթուղու շինարարական աշխատանքները կսկսվեն 2027 թվականին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Փոխնախարարի խոսքով՝ երկաթուղու ուղեգիծն արդեն հստակեցված է, իսկ ներկայում իրականացվում են տարածքի նախապատրաստական աշխատանքներ։

«Երկաթգիծը պարզ է, թե ինչ ուղեգծով պետք է անցնի։ Այս պահին որոշակի մաքրման աշխատանքներ են իրականացվում՝ տարածքը նախապատրաստելու համար։ Սա արվում է, որպեսզի մյուս տարի արդեն սկսենք հենց երկաթուղու կառուցման աշխատանքները»,– նշել է Կոստանյանը։

Հիմա եթերում