Արցախցիների անձնագրում պետք է Ադրբեջան նշվի, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի․ Փաշինյան
26 Նոյեմբերի 2026, 13:50
Այո, խիղճս տանջում է, ահավոր տանջում է։ Հենց այդ պատճառով էլ ասում եմ, որ ՀՀ կենսաչափական նոր անձնագրերի մեջ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է հիմնվել նախաստորագրված Խաղաղության համաձայնագրի թեզերի վրա, որպեսզի «Եռաբլուր»-ը չընդլայնվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցուն հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կա՛մ «Եռաբլուր»-ը պետք է ընդլայնվի, կա՛մ մենք պետք է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք. շատ պարզ քաղաքական ընտրություն է»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որի կառավարման ընթացքում 2 տարի 8 ամիս շարունակ «Եռաբլուր»-ն ընդհանրապես չի ընդլայնվել։