Փաշինյանը երեք տարի շարունակ հետևողականորեն հեռացնում է Հայաստանին Ռուսաստանից․ Ալեքսեյ Պոդբերյոզկին

26 Նոյեմբերի 2026, 21:29

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեքսեյ Պոդբերյոզկինը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Հայաստանում ռուսական սահմանապահ ծառայության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

«Փաշինյանի այս հայտարարությունն անսպասելի չէր։ Հայաստանի քաղաքականության՝ Ռուսաստանից հեռանալու միտումն ի հայտ էր եկել դեռ երեք տարի առաջ, և ամեն ինչ հենց դրան էր հանգում։ Հետևաբար, Փաշինյանի քայլերը մեզ համար անակնկալ չեն։ Ավելին, ՀԱՊԿ-ից փաստացի դուրս գալն արդեն իսկ նշանակում էր, որ իրադարձությունները զարգանալու են հենց այս ուղղությամբ»,- նշել է փորձագետը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի իշխանություններին չի հաջողվել պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունների բազմադարյա ավանդույթները, մինչդեռ Ռուսաստանը բազմիցս փրկել է հայ ժողովրդին։

Ըստ նրա՝ Փաշինյանի վարած քաղաքականության սխալներն ուղղելու պատասխանատվությունը մնալու է երկրի հաջորդ ղեկավարության վրա։

Հիմա եթերում