Հայաստանում քննարկվել է Սահմանապահ զորքերի բարեփոխման հայեցակարգը

26 Նոյեմբերի 2026, 21:45

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Սահմանապահ զորքերի վերափոխման հայեցակարգային հարցերին։ Ինչպես հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը, խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծառայության կարողությունների զարգացման հեռանկարները՝ միջազգային փորձի հաշվառմամբ, ինչպես նաև ենթակառուցվածքների արդիականացման և օպերատիվ կառավարման կատարելագործման հարցերը։

Առանձին անդրադարձ է կատարվել սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ նախատեսվող միջոցառումներին։

Քննարկման արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նախանշված ուղղություններով աշխատանքների իրականացման կարևորությունը և պատասխանատու պաշտոնատար անձանց հանձնարարել շարունակել աշխատանքները՝ հնարավորինս արդյունավետ լուծումներ գտնելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով։

Հիմա եթերում