Փաշինյանը քանդում է տարածաշրջանային ճարտարապետությունը․ Պարսամյան

26 Նոյեմբերի 2026, 22:20

Կարծիք | Քաղաքականություն

Սահմանադրական փոփոխությունները վերաբերում են ոչ միայն Հայաստանում ապրող հայերին, այլև ամբողջ սփյուռքին։ Սակայն այսօր, ցավոք, չկա այն շարժիչ ուժը, որը պետք է արթնացնի և համախմբի համայն հայությանը։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է հասարակական գործիչ Բալաբեկ Պարսամյանն՝ անդրադառնալով այս հարցի շուրջ քննարկումներին և ԱՄՆ հայ համայնքի արձագանքին։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներում, հատկապես հայաշատ Լոս Անջելեսում, հայերը հետևում են Հայաստանում և տարածաշրջանում ծավալվող իրադարձություններին, սակայն սահմանադրական բարեփոխումների հարցում գերակշռում են բացասական տրամադրությունները։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝  նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացման վերաբերյալ ընդդիմությանն ուղղված առաջարկին, Պարսամյանը նշել է, որ անհրաժեշտ է հասկանալ դրա հիմքում ընկած քաղաքական նպատակները։

«Նա ուղղակի քանդում է տարածաշրջանային ճարտարապետությունը։ Մեր խնդիրն է ժողովրդին հստակ ներկայացնել պատճառահետևանքային կապերը և բացատրել, թե իրականում ինչ է կատարվում մեր շուրջը»,- ընդգծել է հասարակական գործիչը։

Հիմա եթերում