Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը հայ ժողովրդի որոշելիքն է․ Մարիա Զախարովա
26 Նոյեմբերի 2026, 19:04
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի հայտարարությանը, թե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը։
Զախարովայի խոսքով՝ նման որոշումները բացառապես հայ ժողովրդի իրավասության ներքո են, և այլ պետությունները չպետք է միջամտեն այդ գործընթացին։
«Նման որոշումները հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն կայացնի։ Դրսից չպետք է լինեն չպահանջված հուշումներ, առավել ևս՝ դա Գերմանիային չի վերաբերում»,– նշել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ Վադեֆուլի հայտարարություններին՝ պնդելով, որ Եվրամիությունը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։