Փաշինյանը պաշտոնից ազատել է ՀՀ ԳՇ պետի տեղակալի Կարեն Գրիգորյանին
26 Նոյեմբերի 2026, 16:57
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնին նշանակվել էր 2024 թվականի փետրվարի 14-ին։
Գեներալ-մայոր Գրիգորյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ 1994 թվականից սկսած՝ նա զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ զինված ուժերում, մասնավորապես՝ 2014–2015 թվականներին ղեկավարել է Հադրութի, ապա՝ «Մարտունի 3» զորամասերը։