Եղանակը փոխվում է. հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է սպասվում

29 Նոյեմբերի 2026, 12:32

Հասարակություն

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 29-ի երեկոյան ժամերից և նոյեմբերի 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ըստ կանխատեսումների՝ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Տավուշի նախալեռնային շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, ինչպես նաև Սյունիքի լեռնային ու նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն։

Հիմա եթերում