Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 4.41-41.10%-ը

29 Նոյեմբերի 2026, 13:10

Քաղաքականություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է նոյեմբերի 29-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության տվյալները՝ ժամը 11:00-ի դրությամբ։

Ըստ պաշտոնական տվյալների՝ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքներից ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սևանում՝ 16.85%, և Կապանում՝ 16.61%։ Նոյեմբերյանում ցուցանիշը կազմել է 14.70%, Ապարանում՝ 11.61%, Ամասիայում՝ 11.28%, իսկ Բաղրամյանում՝ 9.83%։ Ավելի ցածր ակտիվություն է արձանագրվել Սպիտակում՝ 8.76%, Աշոցքում՝ 7.12%, Աշտարակում՝ 6.60%, և Մեծամորում՝ 4.41%։

Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող երկու համայնքներից Մեծաձորում մասնակցությունը կազմել է 41.10%, իսկ Արևուտում՝ 8.59%։

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, 10 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Մեծամոր, Սևան, Սպիտակ, Ամասիա, Աշոցք, Կապան և Նոյեմբերյան, անցկացվում են համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։ Արևուտ և Մեծաձոր համայնքներում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։

Հիմա եթերում