Ժամանակակից թուրքերենի հիմնադիրը՝ Հակոբ Մարթայան. «7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից»

04 Սեպտեմբերի 2023, 20:08

Հայեր

Հայազգի լեզվաբան, որ ստեղծեց ժամանակակից թուրքերենը, չհրաժարվեց պետության պատվերով կեղծել գիտությունը, փոխեց հայկական ազգանունը, բայց չկարողացավ դեմ գնալ արմատներին ու ազգային ինքնությանը:

1934 թվականին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ նախագահական նստավայրում, Քեմալ Աթաթուրքի ներկայությամբ, հնչեց այդ երկրի թշնամի Անդրանիկին նվիրված երգը.

«Իբրեւ արծիվ սավառնում ես երկնքում… »:

Ո՞վ էր նա՝ Հակոբ Մարթայան Դիլաչարը (թուրքերեն՝ լեզու ստեղծող ), Alpha News-ի նոր, աշնանային եթերաշրջանում տաղանդավոր հայի հակասական կերպարը բացահայտում է հանրահայտ գիտնական, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ «7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից» շարքում: