Օդեսայում բացվել է միջազգային ուկրաինա-հայկական դպրոց

08 Սեպտեմբերի 2023, 11:57

Կրթություն

Օդեսայում բացվել է միջազգային ուկրաինա-հայկական դպրոց, որը գտնվում է Գագարինի սարահարթում: Այն դպրոցում, որտեղ հայերենն ինտեգրված է հիմնական ուսումնական ծրագրում, ուսուցումը սկսվում է առաջին դասարանից՝ հայաստանցի լեզվակիր ուսուցիչների հետ:

Դպրոցում ստեղծվել է նաև «Հայոց մշակույթ և պատմություն» հատուկ դասընթացը: Բացի այդ, նորաբաց հաստատությունում խորացված ուսումնասիրում են ուկրաիներեն, անգլերեն և այլ լեզուներ։