Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում է

09 Սեպտեմբերի 2023, 09:36

Սպորտ

Իտալական Calcio e Finanza հրատարակությունը տեղեկություն է հրապարակել «Ինտերի» ֆուտբոլիստների աշխատավարձերի մասին։

Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է։ Ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանում վաստակում է մոտ 6,5 միլիոն եվրո: Հարձակվողներ Լաուտարո Մարտինեսը և Մարկուս Թյուրամը տարեկան ստանում են 6 միլիոն եվրո: Ընդհանուր առմամբ, «ներաձուրիները» (սեւ կապույտնրեը), տարեկան ծախսում են 117,8 միլիոն եվրո՝ առանց հարկերի:

Միլանյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը հետևյալն է.

1. Հաքան Չալհանօղլու – 6,5 միլիոն եվրո (* աշխատավարձը նշված է հարկերից հետո)

2-3. Լաուտարո Մարտինես և Մարկուս Թյուրամ – 6 միլիոն եվրո

4. Ալեսանդրո Բաստոնի – 5,5 միլիոն եվրո

5. Բենջամին Պավարդժ – 5 միլիոն եվրո

6. Նիկոլո Բարելլա – 4,5 միլիոն եվրո

7-8. Ստեֆան դե Վրայ և Հենրիխ Մխիթարյան – 3,8 միլիոն եվրո

9-10. Մարկո Արնաուտովիչ և Դավիդե Ֆրատտեսի – 3 մլն